17:17  ,  24 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» հովանավորչական պայմանագրի ազդագրին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» հովանավորչական պայմանագիր է կնքել չինական BYD ավտոընկերության հետ, հայտնում է ակումբի կայքը:

Հովանավորչական պայմանագրի ազդագրին պատկերված են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ գերմանացի Մեսութ Օզիլի լուսանկարները:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից, որը ստացել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (ապրիլի 5-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում