Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը «Վեստ Հեմի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի խաղում։ Ծնկի վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չի հայտավորվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում:
«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Մոհամեդ Էլնենի, Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի, Ալեքսանդր Լյակազեթ, Դենի Ուելբեկ։
Ապրիլի 22-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 16:30-ին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը կայացել էր ապրիլի 5-ին: Օրեր առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանն արդեն վերսկսել է մարզումները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում