Իտալիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վախթանգ Հարությունյանը հաղթանակ է տարել եւ դուրս եկել 69 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Հաղթանակ է տարել նաեւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը, որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 52 կգ քաշային Արթուր Բազեյանը պարտություն է կրել եւ լքել պայքարը:
Ապրիլի 22-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում