ԵԱ. Վախթանգ Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

10:55   22 ապրիլի, 2018

Իտալիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վախթանգ Հարությունյանը հաղթանակ է տարել եւ դուրս եկել 69 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Հաղթանակ է տարել նաեւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը, որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 52 կգ քաշային Արթուր Բազեյանը պարտություն է կրել եւ լքել պայքարը:

Ապրիլի 22-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։