15:11  ,  20 ապրիլի, 2018

Յուրա Մովսիսյանը 90 րոպե է անցկացրել «Յուրգորդենի» երիտասարդական թիմի կազմում (տեսանյութ)

Ֆուտբոլի Շվեդիայի մինչեւ 21 տարեկանների առաջնության չորրորդ տուրում «Յուրգորդենի» երիտասարդական թիմը 2:2 հաշվով է ավարտել «Էսկիլստունի» հետ տնային հանդիպումը (տեսանյութ):

«Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածուն «Յուրգորդենի» գլխավոր թիմում նորամուտը նշել էր ԱԻԿ-ի դեմ Շվեդիայի առաջնության երրորդ տուրի խաղում (0:2), որը կայացել էր ապրիլի 15-ին: 30-ամյա հարձակվողը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում ստացել էր կարմիր քարտ: Նա դաշտ էր դուրս եկել 19 համարի մարզաշապիկով:

Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Հայ հարձակվողի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում