00:57  ,  19 ապրիլի, 2018

Մբապեի դուբլը ՊՍԺ-ին դուրս բերեց եզրափակիչ (տեսանյութ)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ ՊՍԺ-ն իսպանացի Ունաի Էմերիի գլխավորությամբ հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց «Կանին» (տեսանյութ): Փարիզյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն:

Եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Լե Էրբյեն», որը 2:0 հաշվով հաղթել էր «Շամբլիին»:

Ֆրանսիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Կան» - ՊՍԺ՝ 1:3

Իսմայել Դիոմանդե, 43 – Կիլիան Մբապե, 25, 81, Կրիստոֆեր Նկունկու, 90+6

Հեռացում՝ Իսմայել Դիոմանդե («Կան»), 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում