23:22  ,  18 ապրիլի, 2018

«Վալենսիան» պարտվեց եւ հետ մնաց «Ռեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Վալենսիան» ընդունեց «Խետաֆեին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ):

«Վալենսիան» 65 միավորով մնացե չորրորդ տեղում: Մադրիդի «Ռեալը» 32 խաղից հետո ունի 67 միավոր եւ երրորդն է:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վալենսիա» - «Խետաֆե»՝ 1:2

Ռոդրիգո, 69 – Լոիկ Ռեմի, 16, 49

Հեռացում՝ Դանիել Պարեխո («Վալենսիա»), 86, երկրորդ դեղին քարտ

«Էսպանյոլ» - «Էյբար»՝ 0:1

Դավիդ Լոմբան, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում