13:07  ,  18 ապրիլի, 2018

Ռոնալդու. Մարդիկ մտածում են, որ ես չեմ սիրում Արգենտինան, սակայն դա այդպես չէ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ սիրում է Արգենտինան:

«Իմ ընկերուհին (Ջորջինիա Ռոդրիգեսը) Արգենտինայից է: Շատերը չգիտեն այդ մասին: Նա կիսով չափ արգենտինացի է, կիսով չափ իսպանացի:

Ես շատ եմ սիրում Արգենտինան: Մարդիկ մտածում են, որ ես չեմ սիրում այդ երկիրը, սակայն ես շատ եմ սիրում այն»,- Ինստագրամում հրապարակած տեսանյութում ասել է պորտուգալացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել 33-ամյա ֆուտբոլիստից։ Դա Ռոնալդուի չորրորդ զավակն էր, որին անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս