15:10  ,  18 ապրիլի, 2018

Վալվերդե. «Բարսելոնան» ցանկանում է հնարավորինս շուտ ապահովել չեմպիոնությունը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Վիգոյի «Սելտայի» դեմ արտագնա ոչ ոքին Պրիմերայի 33-րդ տուրի խաղում:  

«Ունեցանք հաշվի տարբերությունը մեր օգտին մեծացնելու մի շարք շանսեր, սակայն մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Չեմպիոն դառնալու համար պետք է տանենք 2 հաղթանակ: Ցանկանում ենք հնարավորինս շուտ անել դա: «Սելտան» ունի հրաշալի հարձակման գիծ՝ հատկապես Յագո Ասպասը: Նա հրաշալի խաղացող է, ինչն ապացուցում է յուրաքանչյուր խաղում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում չէր պարտվել 40-րդ խաղում անընդմեջ եւ թարմացրել անպարտելի շարքի սեփական ռեկորդը: Պրիմերայի նախորդ 40 խաղերում կատալոնական ակումբը տարել է 32 հաղթանակ, 8 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 71 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում