Սլովակիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով մրցեց ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ եւ պարտություն կրեց: Էլինա Դանիելյանը 5.5 միավորով բաժանում է 8-18-րդ տեղերը:
Միանձնյա առաջատարն է ռուսաստանցի Վալենտինա Գունինան՝ 7 միավոր: Աննա Ուշենինան, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան եւ լեհ Կլաուդիա Կուլոնը հետ են կեսական միավոր: Եվս երեք շախմատիստուհի վաստակել է 6-ական միավոր:
Առաջնությունում կանցկացվի 11 տուր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում