12:50  ,  12 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։

4 թեկնածուների թվում են՝ Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս»), Էդին Ջեկոն («Ռոմա»), Արյեն Ռոբենը («Բավարիա») եւ Սադիո Մանեն («Լիվերպուլ»)։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի ապրիլի 13-ին՝ Երեւանի ժամանակով 14։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Ռեալ» - «Յուվենտուս» (1։3), «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» (1:2), «Բավարիա» - «Սեւիլիա» (0:0) եւ «Ռոմա» - «Բարսելոնա» (3:0) հանդիպումներ։ Քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել էին «Ռեալը», «Բավարիան», «Լիվերպուլն» ու «Ռոման»: Կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում