Դոնեցկի «Շախտյորի» եւ Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն, պատասխանելով «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տարբերության մասին հարցին, նշել է, որ այդ մասին պետք է հարցնել իր նախկին ակումբակից, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի ավագը «Շախտյորում» հանդես է եկել 2010-2013-ը:
«Անգլիան միշտ դուր է եկել ինձ: Հաճույքով կտեղափոխվեի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Լիվերպուլ»: Յուրգեն Կլոպ, թե՞ Ժոզե Մոուրինյո. բարդ է պատասխանել: Պետք է հարցնել Հենրիխ Մխիթարյանին, նա աշխատել է 2 մարզիչների հետ»,- Ստեպանենկոյի խոսքը մեջբերում է kp.ua-ն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», իսկ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում