09:45  ,  11 ապրիլի, 2018

Ստեպանենկոն խորհուրդ է տվել Կլոպի ու Մոուրինյոյի տարբերության մասին հարցնել Հենրիխ Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորի» եւ Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն, պատասխանելով «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տարբերության մասին հարցին, նշել է, որ այդ մասին պետք է հարցնել իր նախկին ակումբակից, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի ավագը «Շախտյորում» հանդես է եկել 2010-2013-ը:

«Անգլիան միշտ դուր է եկել ինձ: Հաճույքով կտեղափոխվեի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Լիվերպուլ»: Յուրգեն Կլոպ, թե՞ Ժոզե Մոուրինյո. բարդ է պատասխանել: Պետք է հարցնել Հենրիխ Մխիթարյանին, նա աշխատել է 2 մարզիչների հետ»,- Ստեպանենկոյի խոսքը մեջբերում է kp.ua-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», իսկ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում