«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ հաճոյախոսել է մրցակցի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Մրցաշրջանի սկզբում «Սիթիին» 0:5 հաշվով պարտվելուց հետո ակնհայտ էր, որ «Սիթիում» հավաքվել է հրաշալի թիմ: Բայց աշխարհում չկա իդեալական ֆուտբոլային թիմ: Խաղը շանսեր չի տալիս լինել իդեալական:
Նախկինում էլ գիտեի, նրանք կարող են գոլ բաց թողնել: Բայց մենք էլ կարող ենք գոլ բաց թողնել եւ պարտվել»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել է 3:0 հաշվով:
Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կուենա ապրիլի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում