Յուրգեն Կլոպ. Աշխարհում չկա իդեալական ֆուտբոլային թիմ

00:26   10 ապրիլի, 2018

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան  հանդիպումից առաջ հաճոյախոսել է մրցակցի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:

«Մրցաշրջանի սկզբում «Սիթիին» 0:5 հաշվով պարտվելուց հետո ակնհայտ էր, որ «Սիթիում» հավաքվել է հրաշալի թիմ: Բայց աշխարհում չկա իդեալական ֆուտբոլային թիմ: Խաղը շանսեր չի տալիս լինել իդեալական:

Նախկինում էլ գիտեի, նրանք կարող են գոլ բաց թողնել: Բայց մենք էլ կարող ենք գոլ բաց թողնել եւ պարտվել»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել է 3:0 հաշվով:

Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կուենա ապրիլի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։