19:21  ,  7 ապրիլի, 2018

«Բավարիան» ապահովեց Գերմանիայի չեմպիոնությունը (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» պաշտպանեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ եւ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Գելզենկիրխենի «Շալկեի» համար (տեսանյութ):

Առաջնության ավարտից 5 տուր առաջ մյունխենցիները 20 միավոր առաջ են անցել «Շալկեից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Բավարիան» Գերմանիայի չեմպիոն դարձավ ռեկորդային՝ 28-րդ անգամ ու 6-րդ տարին անընդմեջ:

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 1:4

Նիկլաս Զուլե, 18 (ինքնագոլ) – Կորենտին Տոլիսո, 32, Խամես Ռոդրիգես, 38, Արյեն Ռոբեն, 62, Սանդրո Վագներ, 87

«Բորուսիա Մ» - «Հերտա»՝ 2:1

Տորգան Ազար, 75, 78 (11մ) – Սալոմոն Կալու, 40

«Քյոլն» - «Մայնց»՝ 1:1

Յոնաս Հեկտոր, 7 – Պաբլո Դե Բլասիս, 50

Հեռացում՝ Ջուլիանո Դոնատի, 90+3 («Մայնց»)

«Ֆրայբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:2

Դանիել Դիդավի, 2, 83

Չիրացված 11 մետրանոց՝ Նիլս Պետերսեն, 90+3 («Ֆրայբուրգ»)

«Համբուրգ» - «Շալկե»՝ 20։30-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով