Իտալական A Սերիայի 31-րդ տուրում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ հետնապահ «Բենեւենտոյի» նկատմամբ: Թուրինցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը 3 գոլերից երկուսը խփեց 11 մետրանոցից (տեսանյութ):
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Բենեւենտո» - «Յուվենտուս»՝ 2:4
Շեյկ Դիաբատե, 24, 51 – Պաուլո Դիբալա, 16, 45+2 (11մ), 74 (11մ), Դուգլաս Կոստա, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում