00:53  ,  6 ապրիլի, 2018

«Արսենալը» հաղթեց ԲԿՄԱ-ին, Մխիթարյանը վնասվածք ստացավ, օրվա մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում տեղի ունեցան առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» տանը վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 4:1 (տեսանյութ): Դուբլի հեղինակներ դարձան ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին եւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի մեկնարկային կամում էր, սակայն 61-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով: Հայ ֆուտբոլիստի ծնկին վտանգավոր հարվածեց ԲԿՄԱ-ի ռուս պաշտպան Գեորգի Շչենիկովը, որը դեղին քարտ ստացավ:

Օրվա մյուս հանդիպումներում Մադրիդի «Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ պորտուգալական «Սպորտինգի» հետ պայքարում՝ 2:0 (տեսանյութ):

Հռոմի «Լացիոն» 4:2 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»: Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» նվազագույն հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 4:1

Աարոն Ռեմզի, 9, 28, Ալեքսանդր Լյակազեթ, 23, 11մ, 35 – Ալեքսանդր Գոլովին, 15

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:0  

Կոկե, 1, Անտուան Գրիզման, 40

«Լացիո» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 4:2

Սենադ Լուլիչ, 8, Մարկո Պարոլո, 49, Ֆելիպե Անդերսոն, 74, Չիրո Իմոբիլե, 77 - Վալոն Բերիշա, 30, 11մ, Տակումի Մինամինո, 71

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:0

Տիմո Վերներ, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում