00:06  ,  5 ապրիլի, 2018

«Լիվերպուլի» ֆանատները հարձակվել են «Մանչեսթեր Սիթիի» ավտոբուսի վրա (ֆոտո)

«Լիվերպուլը» պաշտոնական հայտարարությամբ ներողություն է խնդրել «Մանչեսթեր Սիթիից» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպի համար: «Լիվերպուլի» ֆանատները «Էնֆիլդ» ստադիոնի մոտ հարձակվել են հյուրերի ավտոբուսի վրա:

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը տեղի է ունեցել: Միջադեպի հետեւանքով վնաս է հասցվել «Մանչեսթեր Սիթիի» ավտոբուսին, երբ այն մոտեցել է «Էնֆիլդ» ստադիոնին: Մենք ներողություն ենք խնդրում Խոսեպ Գվարդիոլայից, նրա խաղացողներից եւ ակումբի աշխատակիցներից:

Ակումբը կհամագործակցի իշխանությունների հետ, որպեսզի գտնի մեղավորներին»,- ասվում  է «Լիվերպուլի» հայտարարությունում:

Նշեցնք, որ հանդիպումը մեկնարկել է առանց ուշացման: Առաջին խաղակեսից հետո «Լեիվերպուլը» հաղթում է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում