21:55  ,  1 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում 29-ամյա Մխիթարյանն առաջ է անցել մյուս 3 թեկնածուներից՝ գերմանացի Մեսութ Օզիլից, ուելսցի Աարոն Ռեմզիից ու բոսնիացի Գրանիտ Ջակայից։ 

Հայ կիսապաշտպանն «Արսենալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Սթոք Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումից առաջ։ Ապրիլի 1-ին կայացած խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հենրիխը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ մարտ ամսին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում