00:43  ,  1 ապրիլի, 2018

«Յուվենտուսը» հաղթանակ կորզեց «Միլանից», Բոնուչին տոնեց նախկին թիմի դարպասը խփած գոլը

Իտալական A Սերիայի 30-րդ տուրը եզրափակվեց Թուրինում, որտեղ առաջատար «Յուվենտուսը» 3։1 հաշվով հաղթեց «Միլանին»։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ թուրինցիները հաղթանակ կորզեցին վերջնամասում։ «Միլանից» հաշիվն առաջին խաղակեսում հավասարեցեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը շատ ակտիվ տոնեց նախկին թիմի դարպասը խփած գոլը։

«Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 78-ի եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որն այս տուրում չէր հաղթել «Սասուոլոյին»։ «Միլանը» 50 միավորով 6-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Յուվենտուս» - «Միլան»՝ 3:1

Պաուլո Դիբալա, 7, Խուան Կուադրադո, 79, Սամի Խեդիրա, 87 – Լեոնարդո Բոնուչի, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում