10:58  ,  30 մարտի, 2018

Գերմանիայում Եվրոպայի առաջնության ժամանակ Ռուսաստանի օրհներգի փոխարեն հնչել է ԽՍՀՄ-ի հիմնը

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Գերմանայում կայացած ռեգբիի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Քյոլնում անցկացած Գերմանիա – Ռուսաստան խաղից առաջ կազմակերպիչները Ռուսաստանի հիմնի փոխարեն միացրել են ԽՍՀՄ-ի օրհներգը։

Ռուսաստանի թիմի մի քանի խաղացողներ հիշել են ԽՍՀՄ-ի հիմնի բառերը եւ երգել այն։

Այդ խաղում ռուսները հաղթել են 57:3 հաշվով, իսկ Եվրոպայի առաջնությունում գրավել են չորրորդ տեղը։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Վրաստանի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում