18:50  ,  29 մարտի, 2018

ԵԱ․ Կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը 91 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հաղթել է գերմանացի Լուչիան Ֆելիքսին եւ, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը եւ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը պարտությւոն են կրել եւ լքել պայքարը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում