10:38  ,  28 մարտի, 2018

ԵԱ․ 3 հայ բռնցքամարտիկներ քառորդ եզրափակիչում են

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակներ են տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եւ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտություն են կրել եւ լքել պայքարը։ Այսպիսով, Ռումինիայում պայքարը շարունակում են Հայաստանի 3 ներկայացուցիչներ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում