Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին տեղում ավարտեց Բեռլինում ավարտին մոտեցող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: 17-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի: Արոնյանի վերջնական արդյունքն է 4.5 միավոր, Սոն 6 միավորով նախավերջինն է:
Նախորդ 13 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, կրել 6 պարտություն, 6 պարտիա ավարտել ոչ ոքի:
Վերջին տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Մրցաշարային դրությունը 13-րդ տուրից հետո. Կարուանա՝ 8 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 7.5-ական, Դին Լիրեն՝ 7 Գրիշչուկ՝ 6․5, Կրամնիկ՝ 6, Սո՝ 5․5, Արոնյան՝ 4:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում