17:48  ,  27 մարտի, 2018

Լեւոն Արոնյանը վերջին տեղում ավարտեց հավակնորդների մրցաշարը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին տեղում ավարտեց Բեռլինում ավարտին մոտեցող  աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: 17-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի: Արոնյանի վերջնական արդյունքն է 4.5 միավոր, Սոն 6 միավորով նախավերջինն է:

Նախորդ 13 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, կրել 6 պարտություն, 6 պարտիա ավարտել ոչ ոքի:

Վերջին տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)  

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան) 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Մրցաշարային դրությունը 13-րդ տուրից հետո. Կարուանա՝ 8 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 7.5-ական, Դին Լիրեն՝ 7 Գրիշչուկ՝ 6․5, Կրամնիկ՝ 6, Սո՝ 5․5, Արոնյան՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում