Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է Լոնդոնի «Արսենալը», գրում է Kicker-ը։
Օրերս գերմանացի մասնագետը Մյունխենի «Բավարիային» հայտնել է, որ չի գլխավորի գերմանական ակումբը։ 44-ամյա մարզիչը ցանկանում է աշխատել Անգլիայում եւ ընդունել է «Արսենալի» առաջարկը։
1996-ից «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերի գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ աշխատել է «Բորուսիայում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի