01:47  ,  24 մարտի, 2018

Արգենտինան առանց Մեսիի հաղթեց Իտալիային, Ռոնալդուի դուբլը կամային հաղթանակ բերեց Պորտուգալիային, օրվա արդյունքները

Արգենտինայի եւ Իտալիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Մանչեսթերում: Արգենտինացիները հաղթեցին 2:0 հաշվով:

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ:

Պորտուգալիայի հավաքականը ավելացված ժամանակում Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի թիմի նկատմամբ՝ 2:1: Հաշիվը բացել էր «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը:

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները մեկական գոլ փոխանակեցին՝ 1:1:

Անգլիացիները «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի գոլի շնորհիվ պարտության մատնեցին Հոլանդիայի թիմին՝ 1:0:

Ֆրանսիայի հավաքականը տանը 2:3 հաշվով պարտություն կրեց Կոլումբիայի թիմից, թեեւ ընթացքում հաղթում էր 2:0 հաշվով:

Ընկերական հանդիպումներ

Արգենտինա - Իտալիա՝ 2:0

Էվեր Բանեգա, 75, Մանուել Լանսինի, 85

Գերմանիա - Իսպանիա՝ 1:1

Թոմաս Մյուլեր, 35 - Ռոդրիգո, 6

Հոլանդիա - Անգլիա՝ 0:1

Ջեսի Լինգարդ, 59

Պորտուգալիա - Եգիպտոս՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 90+3, 90+6 - Մոհամեդ Սալահ, 56

Լեհաստան - Նիգերիա՝ 0:1

Վիկտոր Մոզես, 61, 11մ

Սերբիա - Մարոկկո՝ 1:2

Դուշան Տադիչ, 37 – Հակիմ Զիեշ, 29, 11մ, Հալիդ Մութայիբ, 40

Շոտլանդիա - Կոստա Ռիկա՝ 0:1

Մարկոս Ուրենիա, 14

Թունիս - Իրան՝ 1:0

Միլադ Մոհամադի, 71, ինքնագոլ

Սաուդյան Արաբիա - Ուկրաինա՝ 1:1

Ֆահադ Ալ Մուվալադ, 38 - Արտյոմ Կրավեց, 32

Ֆրանսիա - Կոլումբիա՝ 2:3 

Օլիվյե Ժիրու, 11, Տոմա Լեմար, 26 - Լուիս Մուրիել, 28, Ռադամել Ֆալկաո, 62 Խուան Կինտերո, 85, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում