00:10  ,  16 մարտի, 2018

«Արսենալի» կիսապաշտպանը կվիրահատվի

Ազգային հավաքանների  առաջիկա ընկերական հանդիպումների օրերին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին կենթարկվի ազդրի վիրահատության: Այդ մասին հայտնել է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը:

«Այդ հարցը մենք քննարկեցինք «Արսենալի» եւ Աարոնի հետ: Փոքր վիրահատական միջամտության կարիք կա:Ազգային հավաքականների հանդիպումների հետ կապված ակումբային խաղադադարն ամենահարմար պահն է այդ վիրահատության համար: Նա ազգային հավաքականից հրավեր չի ստացել»,- մարզիչի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Ուելսի հավաքականը Չինաստանի, Չեխիայի եւ Ուրուգվայի թիմերի հետ կմասնակցի «Չինաստանի Գավաթ» մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում