Ռուսական «Ուրալի» ֆուտբոլային ակումբի խաղացողները, մարզիչները, ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են «Եկատերինբուրգ Արենա»։ Խաղացողների թվում են եղել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Էդգար Մանուչարյանը։
Ստադիոնը վերակառուցվել է եւ կընդունի հունիս–հուլիսին կայանալիք աշխարհի առաջնության հանդիպումներ։ «Ուրալն» այս ստադիոնում կսկսի հանդիպումներ անցկացնել ապրիլից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում