16:10  ,  15 մարտի, 2018

Խաբի Ալոնսոյին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում

Իսպանիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Ռեալի» եւ անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կասկածվում է հարկերից խուսափելու մեջ։

El Confidencial-ի համաձայն՝ Իսպանիայի հարկային ծառայությունները 3 խախտում են հայտնաբերել նախկին ֆուտբոլիստի մասնակցությամբ։ Նշվում է, որ Ալոնսոն կեղծ ընկերություններ է օգտագոծել մարկենտիգային իրավունքների համար։

Խաբի Ալոնսոյին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում եւ 8 միլիոն եվրոյի տուգանք։

Հիշեցնենք, որ 36-ամյա իսպանացին կարիերան ավարտել էր նախորդ մրցաշրջանի վերջում, իսկ նրա վերջին ակումբը «Բավարիան» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում