11:18  ,  15 մարտի, 2018

Ինդիան Ուելս․ Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել ԱՄՆ-ում շարունակվող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Չորրորդ շրջանում շվեյցարացի թենիսիստը 7։5, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 24 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար 36-ամյա Ֆեդերերը կմրցի հարավկորեացի Չհուն Հյոնի հետ։

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը Ինդիան Ուելսի մրցաշարի գործող հաղթողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում