02:04  ,  15 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Հայտնի դարձան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Ութ ուժեղագույններն են «Բարսելոնան», «Ռեալը», «Սեւիլիան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Բավարիան», «Յուվենտուսը» եւ «Ռոման»:

Վիճակահանությունը մարտի 16-ին է:

1/8 եզրափակիչի արգելքը չհաղթահարեցին «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», ՊՍԺ-ն, «Պորտուն», «Շախտյորը», «Բեշիկթաշն» ու «Բազելը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում