17:07  ,  9 մարտի, 2018

#WengerIn՝ Մխիթարյանի, Ռեմզիի եւ Գատուզոյի կատարմամբ (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել է Լոնդոնի «Արսենալի» հաղթանակը «Միլանի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Հենրիխ Մխիթարյանի եւ Աարոն Ռեմզիի գոլերի շնորհիվ։ Անգլիական թիմը դրանից առաջ չորս անընդմեջ պարտություն էր կրել։

Վերջին շրջանում «Արսենալի» երկրպագուները պահանջում են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականը։ Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նա նշել էր, որ մտադիր չէ դրանից շուտ հրաժարական ներկայացնել։

«Արսենալ» – «Միլան» պատասխան հանդիպումը Լոնդոնում մարտի 15–ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս