10:20  ,  9 մարտի, 2018

«Գրեմիոյի» ֆուտբոլիստը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Բրազիլական «Գրեմիոյի» նախագահ Ռոմիլդո Բոլզանը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Արթուր Ռամոսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

«Ամեն ինչ ավարտական փուլում է: Փաստաթղթեր դեռ չենք ստորագրել, բայց տրանսֆերը մոտ է իրականացմանը: Կարծում եմ՝ առաջիկա օրերին ամեն ինչ պատրաստ կլինի»,- Բոլզանի խոսքը մեջբերում է AS-ը:

Սպասվում է, որ կատալոնական ակումբը Ռամոսի համար կվճարի 40 միլիոն եվրո: 21-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնային» կմիանա հաջորդ մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում