14:42  ,  7 մարտի, 2018

«Լեսթերը» հերքել է․ Ռիյադ Մահրեզը չի ավարտում կարիերան

Անգլիական «Լեսթերը» պաշտոնապես հերքել է լուրերը, թե Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը որոշել է ավարտել կարիերան։

«Լեսթերի» ներկայացուցիչները հայտնել են, որ 27-ամյա ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման, եւ որ կարիերան ավարտելու գրառումը չի կատարել Մահրեզը, գրում է Mirror-ը։

Ավելի վաղ ալժիրցի կիսապաշտպանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր հետեւյալ գրառումը․ «Տարբեր բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշել եմ հեռանալ ֆուտբոլից: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել բարության ու այն աջակցության համար, որ հանդիպել եմ այս հիանալի քաղաքում: Դուք միշտ կմնաք իմ սրտում»:

Բրիտանական առաջատար լրատվամիջոցները կռահել էին, որ դա հաքերային հարձակման հետեւանք է եւ չէին էլ տարածել այդ լուրը։

Ռիյադ Մահրեզը 2014-ից է խաղում «Լեսթերում», որի հետ դարձել է նաեւ Անգլիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում