11:30  ,  7 մարտի, 2018

27-ամյա Մահրեզը Ֆեյսբուքում հայտնել է կարիերան ավարտելու մասին

Անգլիական «Լեսթերի» եւ Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզն անսպասելի գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով կարիերան ավարտելու մասին։

«Տարբեր բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշել եմ հեռանալ ֆուտբոլից: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել բարության ու այն աջակցության համար, որ հանդիպել եմ այս հիանալի քաղաքում: Դուք միշտ կմնաք իմ սրտում»,- գրել է 27-ամյա ֆուտբոլիստը:

Այդ գրառումից 5 ժամ առաջ Մահրեզը հրապարակել է «Բորնմութի» դեմ նախորդ խաղում խփած գոլի տեսանյութը։ Նա 2014-ից է խաղում «Լեսթերում», որի հետ դարձել է նաեւ Անգլիայի չեմպիոն։ Նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ալժիրցի կիսապաշտպանը մոտ էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը չկայացավ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում