16:35  ,  1 մարտի, 2018

NBA․ Դյուրանտի արդյունավետությունն օգնեց «Գոլդեն Սթեյտին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 109։101 հաշվով հաղթել է «Վաշինգտոնին»:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը վաստակել է 32 միավոր, իսկ նրա ակումբակից Ստիվեն Կարին հավաքել է 25 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենի 3 միավորանոց նետումը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Վաշինգտոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 101:109 (21:36, 35:22, 14:27, 31:24)

«Կլիպերս» – «Հյուսթոն»՝ 92:105 (12:34, 31:27, 29:22, 20:22)

«Դալաս» – «Օկլահոմա»՝ 110:111 (լրացուցիչ ժամանակում) (21:32, 22:22, 33:23, 24:23, 10:11)

«Սան Անտոնիո» – «Նոր Օրլեան»՝ 116:121 (29:24, 31:27, 35:36, 21:34)

«Մեմֆիս» – «Ֆինիքս»՝ 102:110 (27:21, 27:36, 18:25, 30:28)

«Բոստոն» – «Շառլոտ»՝ 134:106 (37:31, 30:28, 36:20, 31:27)

«Ատլանտա» – «Ինդիանա»՝ 107:102 (28:27, 27:23, 30:15, 22:37)

«Դետրոյտ» – «Միլուոկի»՝ 110:87 (32:32, 21:12, 32:26, 25:17)

«Օռլանդո» – «Տորոնտո»՝ 104:117 (37:42, 26:27, 26:21, 15:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում