10:58  ,  1 մարտի, 2018

Aeroflot open․ Հայաստանի շախմատիստները մրցանակային տեղեր չեն գրավել

Մոսկվայում ավարտված Aeroflot open շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել:

Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը մրցաշարն ավարտել են 6-ական միավորով եւ բաժանել 4-10-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը 5-րդն էր, իսկ Սարգսյանը՝ 8-րդը։

Արամ Հակոբյանը գրավել է 21-րդ տեղը (5 միավոր), Մանուէլ Պետրոսյանը՝ 56-րդ (4 միավոր), Հայաստանի նորընծա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը՝ 75-րդ (3․5 միավոր), Արման Միքայելյանը՝ 79-րդ (3․5 միավոր), իսկ Շանթ Սարգսյանը՝ 83-րդ (3․5 միավոր)։

Մրցաշարի հաղթող է դարձել 7 միավոր վաստակած բելառուս Վլադիսլավ Կովալեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում