Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Յոշինորի Մուտոյի («Մայնց»), Վենսան Կոզիելոյի («Քյոլն»), Անդրեյ Կրամարիչի («Հոֆենհայմ»), Գուիդո Բուրգշատլերի («Շալկե) եւ Քրիստոֆ Կրամերի («Բորուսիա Մ․») դիպուկ հարվածները:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 24-րդ տուրից հետո առաջատարը 60 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 19 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում