15:30  ,  26 փետրվարի, 2018

Դրիսա Դիարասուբան տեղափոխվեց «Փյունիկ»

Երեւանի «Փյունիկը» 2 տարվա պայմանագիր է կնքել կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ, հայտնում է ակումբի կայքը։

23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի առաջնությունում 2014-2016-ը հանդես է եկել Գյումրիի «Շիրակում»։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա 2016-2017-ը խաղացել է նաեւ Իրանի «Փադիդեհ» ակումբում։

Դիարասուբան Կոտ դ՛Իվուարի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 8 խաղ եւ խփել 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում