Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճեց Մարսելում անցկացված թենիսի ATP 250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 3 սեթում առավելության հասավ ֆրանսիացի Լյուկ Պուիի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 49 րոպե եւ ավարտվեց 7:5, 3:6, 7:5 հաշվով։
Հիշեցնենք, որ եզրափակիչի ճանապարհին Խաչանովը հաղթել էր բելգիացի Ռուբեն Բեմելմանսին, գերմանացի Միշա Զվերեւին, ֆրանսիացի Ժյուլյեն Բենետոյին ու չեխ Տոմաշ Բերդիխին։
Սա ATP-ում Կարեն Խաչանովի երկրորդ տիտղոսն էր կարիերայում։ 2016-ին նա հաղթել էր նաեւ Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված ATP շարքի մրցաշարում։
Extremely happy to get my 2-nd title here in Marseille.Congrats to @la_pouille for a good week.Thanks @Open13 for such a nice event.Also fans for kind messages and support as always!#Marseille #TeamKhachanov pic.twitter.com/ZwsMsBNlPb
— Karen Khachanov (@karenkhachanov) February 25, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում