16:04  ,  2 հոկտեմբերի, 2016

Կարեն Խաչանովի առաջին տիտղոսը ATP-ում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց թենիսի ATP շարքի մրցաշարերում:

Չինաստանի Չենդու քաղաքում ավարտված մրցաշարի եզրափակիչում 20-ամյա թենիսիստը 3 սեթում կամային հաղթանակ տարավ իսպանացի Ալբերտ Ռամոսի նկատմամբ: 2 ժամ 40 րոպե տեւած մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:7, 7:6, 6:3 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում աշխարհի 101-րդ ռակետ Խաչանովը հաղթել էր պորտուգալացի Ժոաո Սոուզային, երկրորդում՝ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, երրորդում՝ իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել սերբ Վիկտոր Տրոիցկուց: Չենդուի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 840 915 դոլար է:

Այս հաղթանակի շնորհիվ Կարեն Խաչանովը կվաստակի 250 վարկանիշային միավոր եւ ATP-ի ցուցակում կբարձրանա 55-րդ տեղ:

Չենդու, եզրափակիչ, տղամարդիկ

Ալբերտ Ռամոս (Իսպանիա) - Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 7:6 (3), 6:7 (3), 3:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում