10:25  ,  22 փետրվարի, 2018

«Արսենալ» - «Էստերսունդ»․ Բուքմեյքերների կարծիքը

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կընդունի շվեդական «Էստերսունդին»։

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1․25 գործակցով։ «Էստերսունդի» հաղթանակն ունի 11․00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6․00։

Փետրվարի 22-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 00։05-ին: Առաջին խաղում «Արսենալն» «Էստերսունդին» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում