Չեխիայի հավաքականը դարձավ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։
Քառորդ եզրափակիչում չեխ հոկեյիստները բուլիտներով հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով։
Կիսաեզրափակիչում Չեխիայի թիմը կմրցի Ռուսաստան – Նորվեգիա զույգի հաղթողի հետ։
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Կանադայի հավաքականը, որի մրցակիցը Ֆինլանդիայի թիմն է։
Փհենչհան-2018, տափօղակով հոկեյ, տղամարդիկ
Քառորդ եզրափակիչ
Չեխիա – ԱՄՆ` 3:2 (1։1, 1։1, 0։0, 1։0 բուլիտներով)
Ռուսաստան - Նորվեգիա
Շվեդիա - Գերմանիա
Կանադա - Ֆինլանդիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում