20:15  ,  20 փետրվարի, 2018

Մարսել. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Թենիսի Մարսելի մրցաշարում հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը: Առաջին շրջանում նա մրցել է բելգիացի Ռուբեն Բեմելմանսի հետ: 1 ժամ 19 րոպե տեւած պայքարում Կարեն Խաչանովն առավելության է հասել  6:3, 7:6 (7:2) հաշվով:

Երկրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիտը կհանդիպի Միշա Զվերեւ (Գերմանիա) – Բլաժ Կավչիչ (Սլովենիա) զույգի հաղթողի հետ:

Ֆոտո՝ twitter.com/karenkhachanov

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում