16:36  ,  20 փետրվարի, 2018

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց «Վոլֆսբուրգը»

Գերմանացի մասնագետ Բրունո Լաբադիան նշանակվել է «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ, հայտնում է գերմանական ակումբի կայքը։

Այդ պաշտոնում 52-ամյա մարզիչը կփոխարինի պաշոնանկ արված Մարտին Շմիդտին։ «Վոլֆսբուրգի» հետ Լաբադիայի պայմանագիրը նախատեսած է մինչեւ 2018 թվականի ամառը։

Բրունո Լաբադիայի նախորդ աշխատավայրը եղել է գերմանական «Համբուրգը», որը նա գլխավորել է 2015-2016-ը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա 1991-1994-ը խաղացել է Մյունխենի «Բավարիայում»։

Բունդեսլիգայի 24-րդ տուրից հետո «Վոլֆսբուրգը» 24 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում