23:45  ,  16 փետրվարի, 2018

Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն խաղացողը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը հունվարին: Արգենտինացի խաղացողն անցած ամիս մասնակցել է Պրեմյեր լիգայի չորս հանդիպման, խփել է հինգ գոլ (հեթ-տրիկ՝ «Նյուքասլի» դեմ խաղում), կատարել է մեկ գոլային փոխանցում:

Լավագույն խաղացողը որոշվում է փորձագետների, Պրեմյեր լիգայի ակումբների ավագների եւ երկրպագուների քվեարկությամբ:

2011 թվականից «Մանչեսթեր Սիթիում» հանդես եկող Ագուերոն  5-րդ անգամ է արժանանում ամսվա լավագույն խաղացողի մրցանակին: Ավելի շատ այս մրցանակից ստացել են «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ կարիերան ավարտած «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը՝ 6-ական անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում