Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում B խմբում ընգրկված Ռուսաստանի հավաքականը 8։2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Սլովենիայի թիմի նկատմամբ։
Դուբլի հեղինակ է դարձել ռուսական ԲՄԱ-ի խաղացող Իլյա Կովալչուկը, որը Օլիմպիական խաղերում 11-րդ գոլը խփեց Ռուսաստանի հավաքականի կազմում։ Այդ ցուցանիշով նա կրկնեց ռուս լեգենդար հոկեյիստ Պավել Բուրեի ռեկորդը։ Կովալչուկը 11 գոլ խփեց 25-րդ օլիմպիական խաղում, իսկ Բուրեից պահանջվել էր 12 հանդիպում։
Բացի այդ, 34-ամյա Կովալչուկը գոլի հեղինակ դարձավ 5-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում անընդմեջ, գրում է «Чемпионат.com»-ը։
B խմբի մյուս խաղում ամերիկացիները 2։1 հաշվով հաղթեցին Սլովակիայի հավաքականին։ Երրորդ տուրում կկայանա ԱՄՆ – Ռուսաստան դիմակայություն։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուսաստանի հավաքականը 2։3 հաշվով պարտվել էր Սլովակիային, իսկ ԱՄՆ-ը նույն հաշվով պարտվել էր Սլովենիային։
Ֆոտո՝ twitter.com/russiahockey_en
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում