Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի հավաքականի ավագը ստացել է ձայների 63 տոկոսը եւ առաջ անցել այդ խաղում գոլի հեղինակ դարձած գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլից (22 տոկոս) ու իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալից (15 տոկոս)։
Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոնդոնում։
Ֆոտո՝ twitter.com/Arsenal
Your #OSTvAFC man of the match?
— Arsenal FC (@Arsenal) February 16, 2018
That's Micki - well played, @HenrikhMkh pic.twitter.com/BNJg4rV7w8
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում